Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում իրադրությունը, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարը, կարգավորվել է, հայտարարել է ղարաղաբյան հակամարտության գոտում ռուս խաղաղպահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դեկտեմբերի տասնմեկին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի մատույցներում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կասեցվել է ռուս խաղաղախահ կոնտինգենտի գործողությունների արդյունքում: Ներկայում իրավիճակը շրջանում կարգավորվել է: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշտական մոնիթորինգ եւ պահպանում են փոխգործակցությունը հայկական եւ ադրբեջանական ուժերի հետ»,-հաղորդում է Մուրադովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը